Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 10-11.2012

Էլեկտրոնային գրադարանի շնորհանդեսը

Օրերս ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի ունեցավ բժշկությունում Up To Date  էլեկտրոնային գրադարանի համակարգչային համակարգի ներդրման շնորհանդեսը: Այն ներկայացրեց ԱՊՀ-ի և Եվրոպայի գծով գլխավոր մենեջեր Օտմար Մյուլերը:

 

Up To Date համակարգը բժիշկների համար է, այն ինֆորմացիա է պարունակում ապացուցողական բժշկության մասին և օգտագործվում է անմիջապես հիվանդի անկողնու մոտ կլինիկական լուծումներ գտնելու  համար, ունի իր վեբ-կայքը: Համակարգը տարածված է նաև Հարվարդի համալսարանի սկսնակ բժիշկների շրջանում: Հետագայում այն դարձավ կոմերցիոն:

 

Up To Date  ապացուցողական բժշկության հիմունքների (EBM) գործիքներն են, հիվանդի խնամքի վերաբերյալ տեղեկատու հանձնարարականներ ներկայացված աշխարհի ավելի քան 5000 առաջատար բժշկական փորձագետների կողմից:

 

Up To Date համակարգն ընդգրկում է 19 բժշկական մասնագետությունների կլինիկական ամբողջ սպեկտրը: Համակարգը համադրում է բժշկական առավելագույն տեղեկատվություն` հիմնված ապացուցողական բժշկության, կլինիցիստների գործնական հանձնարարականների վրա: Այն մշտապես նորացվում է, բուժանձնակազմի և բժիշկների ծագած հարցերին տալիս է կարճ և  հստակ պատասխաններ:

 

Տարբեր երկրներում ապացուցվել է Up To Date-ի դրական ազդեցությունը բուժսպասարկման որակի վրա: Ծրագիրն արդեն 20 տարի գործում է,  ԱՄՆ-ում 80% բաժանորդ է առկա: Համակարգի ներդրման շնորհիվ 60%-ով լավացել են բարդությունները, 10%-ով նվազել մահացությունը:

 

Այսօր Եվրոպայում կիրառվում են չափորոշիչներ, որոնց շնորհիվ բուժվում են հիվանդների 90 տոկոսը: Համակարգում առկա են նաև բազային տվյալներ դեղերի անհամատեղելիության վերաբերյալ: 

 

Շուտով հանրապետության շատ հիվանդանոցներում հնարավոր կլինի օգտագործել այդ համակարգը, ինչպես այն վերջին 4 տարիներին օգտագործվում է Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանում: 

 

Ինչպես նշեց բանախոսը, Հունգարիայում, Բուդապեշտում ևս այն սկսել էր գործել մեկ հիվանդանոցում, հետո տարածվելէ  ամբողջ երկրում:«Up To Date համակարգի միջոցով հնարավոր են նաև շփումներ գործընկերների հետ, նույնիսկ այս կամ այն մեթոդի հետ անհամաձայնության դեպքում կարելի է բանավիճել, լրացուցիչ հարցեր ուղղել տվյալ մեթոդի հեղինակին և 24 ժամվա ընթացքում պատասխանը ստանալ: Հուսով ենք, որ Հայաստանում այն նույնպես լայն տարածում կգտնի», - հավելեց Օտմար Մյուլերը: 

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 10-11.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մարզերն ուշադրության կենտրոնում

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն օրերս գործակարգավարական խորհրդակցություն էր հրավիրել` Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների ու բաժինների պետերի մասնակցությամբ...

Շնորհավոր տոնդ, բուժաշխատող
Շնորհավոր տոնդ, բուժաշխատող

Հարգելի գործընկերներ, հունիսի 21-ին մեր երկրում հերթական անգամ նշում ենք բուժաշխատողի օրը: Ես սրտանց շնորհավորում եմ բոլորին մասնագիտական տոնի առիթով: Մաղթում եմ ամուր առողջություն և կամք, անձնական երջանկություն ու միայն խաղաղ...

Ընտանեկան բժշկությունն ուշադրության կենտրոնում է

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունել է Բեռլինի կարմիր խաչի միջազգային համագործակցության բաժնի պատասխանատու Ռաիներ Օտտոյին և «Ֆյուր Արմենիեն» հիմնադրամի ներկայացուցիչ Ալեքսան Տեր-Մինասյանին...

Կարևորվել է աշխատանքի թափանցիկությունը

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունել է ԱՄՆ «Դայրեկտ Ռելիֆ Ինթերնեյշնալե կազմակերպության միջազգային ծրագրերի տնօրեն Ժենևյե Բիտերին և կազմակերպության գլխավոր դեղագետ Քեթլին Գրաբովսկուն...

Ծրագրերը կընդլայնվեն

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության առաքելության ղեկավար Կլոդ Գալինիեն և  կազմակերպության բժշկական համակարգող Սայֆուլ Քայյումը քաղաքավարական այցով  հանդիպել են ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին...

ՀՀ առողջապահության նախարարը հանդիպել է ԱՄՆ դեսպանին

Դերենիկ Դումանյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ա.Հեֆֆերնին, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության առաքելության ղեկավար Ջաթինդեր Չիմային,  ԱՄՆ ՄԶԳ ժողովրդավարական, առողջապահական և սոցիալական բարեձոխումների գծով պատասխանատու Սթիվեն Բրագերին...

Պոլիոմիելիտ` արտակարգ իրավիճակ

2012թ. այս վիրուսային հիվանդության դեպքերի նվազում է նկատվել: Միայն 3 երկիր (Աֆղանստան, Նիգերիա և Պակիստան) պոլիոմիելիտի առումով համաճարակային են համարվում: 1988թ. այդ երկրների թիվը 125-ն էր...

Միջատների խայթոցի դեմ
Միջատների  խայթոցի դեմ

Ամռան ամենատճաճ երևույթներից մեկը մոծակների խայթոցն է: Սակայն, եթե մոծակների դեմ հնարավոր է հատուկ սարքերի միջոցով պայքարել, ապա մեղուների ու կրետների խայթոցից խուսափելն ավելի բարդ է...

Նարկոլոգիա և տոքսիկոլոգիա Առաջին նախաբժշկական օգնություն
Պիելոնեֆրիտի բուժումը ժողովրդական միջոցներով
Պիելոնեֆրիտի բուժումը ժողովրդական միջոցներով

Տարիներ շարունակ տառապում եմ պիելոնեֆրիտով: Բժշկի նշանակումները կատարում եմ, սակայն կցանկանայի օգտվել նաև ժողովրդական միջոցներից: 

Տ.Ավանեսյան, ք.Գյումրի...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Միզային համակարգ Կանխարգելում և բուժում տանը
Կյանքի անիվը. ինչու չենք հասցնում ապրել
Կյանքի անիվը. ինչու չենք հասցնում ապրել

Ուշադրություն դարձրե՞լ եք արդյոք, թե ինչ հագեցած էին անցնում մանկության և վաղ պատանեկության օրերը և դրանք որքան միակերպ են դառնում տարիքի հետ: Մանկական տարիներին մենք հասցնում էինք ամեն ինչ. սովորել, զբոսնել, ընկերություն անել...

Հոգեկան առողջություն Ես
Լեղամուղներ. կողմ և դեմ կարծիքներ
Լեղամուղներ. կողմ և դեմ կարծիքներ

Ընդունված է կարծել, որ լեղամուղներն ինքնաբուժության անվտանգ միջոցներ են: Իրականում, դրանք հարկ է շատ զգուշությամբ օգտագործել: Իսկ ինչպես...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Բացի արյան հայտնի I, II, III և IV խմբերից, գոյություն ունեն ևս երկուսը
Բացի արյան հայտնի I, II, III և IV խմբերից, գոյություն ունեն ևս երկուսը

Նոր հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ բացի արյան հայտնի I, II, III և IV խմբերից, գոյություն ունեն ևս երկուսը, որոնք գիտնականներն անվանել են լանգերայս և ջունիոր...

ԼՈՒՐԵՐ: Արյունաբանություն
Նոր միջոց առաջին տեսակի շաքարային դիաբետի բուժման համար
Նոր միջոց առաջին տեսակի շաքարային դիաբետի բուժման համար

Հնարավոր է, որ շուտով դիաբետով հիվանդներին այլևս անհրաժեշտ չի լինի ինսուլին ներարկել, քանի որ օրգանիզմն արդեն կկարողանա  էնդոկրին համակարգի այդ կարևորագույն բջիջներն ինքն արտադրել...

ԼՈՒՐԵՐ: Ներզատական համակարգ ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Ինչի մասին են վկայում այտուցները
Ինչի մասին են վկայում այտուցները

Ին՞չ է այտուցը: Գիտական սահմանումների համաձայն, դա հյուսվածքներում հեղուկի ավելորդ կուտակումն է: Մարդու օրգանիզմում ջուրը կազմում է 70%: Դրա մոտ 2/3-ը գտնվում է բջիջների մեջ, իսկ 1/3-ը` միջբջջային հատվածներում...

Թերապիա
Արտաարգանդային հղիությունը դատավճիռ չէ
Արտաարգանդային հղիությունը դատավճիռ չէ

Արտաարգանդային հղիությունը կնոջ համար ամենաանմխիթար ախտորոշումներից մեկն է: Սակայն մեր ժամանակներում այն արդեն դատավճիռ չէ և չի նշանակում, որ կինն այլևս կզրկվի երեխա ունենալու հնարավորությունից...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Վիրաբուժություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ